top of page

Սպանություն Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդու պարանոցը կտրված է եղել

  • Nov 20, 2022
  • 1 min read

Հունվարի 20-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենան պարանոցի մասում սուր-կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհին այդ քաղաքացին մահացել է։


Կատարվածի մասին «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։


Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Օվակյանն է։ Համայնքային ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 33-ամյա Սուրեն Բաղրամյանն է, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։


Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է։


Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 
 
1/3477
bottom of page