Ստորագրահավաք` Վանո Սիրադեղյանի աճյունը Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու պահանջով
- Nov 20, 2022
- 1 min read

Chang.org կայքում կազմակերպվել է ստորագրահավաք` պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի աճյունը Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու պահանջով:
«Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք, որ Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած պետական-քաղաքական գործիչ, մեծանուն գրող Վանո Սիրադեղյանի աճյունն ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում`որպես նրա անձի և վաստակի իրական գնահատական և հարգանքի տուրք»,- նշված է ստորագրահավաքի տեքստում:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, միանալով ստորագրահավաքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նա իր կյանքն ու անդորրը զոհաբերեց հանուն Հայաստանի»:




















