Երևանում մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել. կա վիրավոր
- Octopus Media

- Nov 20, 2022
- 1 min read

Այսօր՝ փետրվարի 6-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մկրտիչ Ղազարյանը, իր վարած Kawasaki մակնիշի մոտոցիկլետով, Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածին բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:




















