top of page

Եվրամիությունը հրապարակել է դաշինքի արևելյան երկրների աջակցության նոր ռազմավարությունը

  • Feb 22
  • 1 min read

Եվրահանձնաժողովը EasternInvest անվանումով նոր ռազմավարություն է հրապարակել, որով աջակցություն է նախատեսվում դաշինքի արևելյան երկրներին։

Ըստ Euronews-ի, ինը պետությունների տրամադրվելու են ընդհանուր առմամբ  28 միլիարդ եվրոյի վարկեր։ Դրանք են՝ Բուլղարիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան և Էստոնիան։ Այս երկրները կամ սահմանակից են Ռուսաստանին, Բելառուսին կամ Ուկրաինային, կամ էլ գտնվում են Սև ծովի ափին։

Բրյուսելի կարծիքով, բոլոր այս պետություններն անուղղակիորեն տուժել են Ուկրաինայի պատերազմից։ Վարկերը ուղղվելու են անվտանգության և պաշտպանունակության ամրապնդմանը, մասնավորապես՝ թվային ոլորտում, կրթական ծրագրերին և աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների պահպանմանն ու բարելավմանը։ Առանձին կետով նշվում է Բալթյան երկրների էներգացանցերի ինտեգրումը համաեվրոպական համակարգին։

Ինչպես են վարկերը բաշխվելու երկրների միջև, նախատեսվում է որոշել հատուկ հանդիպման ժամանակ, որը պետք է կայանա փետրվարի 26-ին։

 
 
1/3476
bottom of page