top of page

Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրեր 1915–ի համար. Թուրքիայի նախկին փոխվարչապետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 5, 2024
  • 1 min read
ree

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, նախկին ԱԳ նախարար եւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախկին նախագահ Հիքթեթ Չեթինը սկանդալային հայտարություն է արել լրատվամիջոցի հետ հարցազրուցում։

Թուրքական Artigercek–ի հետ զրույցում Հիքմեթ Չեթինը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է հասարակությանը ներկայացներ Դերսիմի կոտորածները եւ 1915–ի դեպքերը։ Նա նշել է, թե պետությունը պետք է նշեր, որ շատ տխրեցնող դեպքեր են տեղի ունեցել եւ ներողություն խնդրեր։

Հիքմեթ Չեթինը հիշեցրել է, որ իր  որպես ԱԳ նախարար պաշտոնավարման ժամանակ է Հայաստանը անկախացել եւ Թուրքիան առաջին երկրներից է եղել, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը։

1/2942
bottom of page