top of page

Նույնիսկ չեմ պատկերացնում, թե ով կարող էր Հայաստանին «քաշել» միութենական պետության մեջ առանց նրա համաձայնության. Մեզենցև

  • Mar 5, 2024
  • 1 min read

Միութենական պետություն պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ չի պատկերացնում, թե ով կարող էր Հայաստանին «քաշել»  միավորման մեջ առանց նրա իշխանությունների համաձայնության։

«Նույնիսկ չեմ պատկերացնում, թե ով կարող էր թույլ տալ, որ դարավոր պատմություն ունեցող անկախ Հայաստանը «քաշվի» միութենական պետության մեջ, եթե դա չլիներ այս հանրապետության ղեկավարության կամքը»,- ասել է նա։

Փետրվարի վերջին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ 2021 թվականին հայ ժողովուրդը տապալեց Հայաստանը միութենական պետության կազմում ընդգրկելու մեծ ծրագիրը։

1/3477
bottom of page