top of page

«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» -ը «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20%-ը փոխանցել է Հայաստանի Հանրապետությանը` անհատույց

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 25, 2024
  • 1 min read
ree

«ՄՏՍ Հայաստանը» բաժնետոմսերի 20%-ը փոխանցել է Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։


Հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (FEDILCO GROUP LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:


«Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց»,–նշված է հաղորդագրության մեջ։

1/2942
bottom of page