top of page

ԼՂ առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո, ԵՄ-ն չի կարող շարունակել անտեսել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները՝ գերարժեքված նավթ ստանալու համար. Օկամպո

  • Writer: Lilit
    Lilit
  • 8 minutes ago
  • 1 min read


Լեռնային Ղարաբաղի առաջնորդները դատապարտվել են Ադրբեջանի կողմից կեղծ դատավարությամբ։ Այս մասին գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո, որոնք էթնիկ զտումների և ցեղասպանության զոհ են, ԵՄ հանձնաժողովը չէր կարող շարունակել անտեսել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները՝ գերարժեքված նավթ ստանալու համար»,-գրել է Օկամպոն:

1/3147
bottom of page