top of page

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկեց «սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել»

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 13, 2024
  • 1 min read

Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող խմբի նիստի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկեց «սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել»։

«Առաջարկում ենք, ասում ենք՝ եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերը Ալմաթայի հռչակագրով սահմանված սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը սա մերժում է։

Ասում ենք՝ եկեք սահմանային շրջանները ապառազմականացնենք, Ադրբեջանը սա մերժում է։

Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու հնարավորություն ունենա»,- Ադրբեջանին բանավոր առաջարկ ուղղեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ սա, իհարկե, նոր բան է:

1/2939
bottom of page