top of page

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Ամերիկացիները պետք է դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա լքելու հնարավորությունը։Այս մասին ասված է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

«Մշակեք Իրանից դուրս գալու ծրագիր, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից»,-ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, դեսպանատունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է Իրանի տարածքում ինտերնետի աշխատանքի խափանումներ ակնկալեն:

«ԱՄՆ քաղաքացիները Իրանում ձերբակալման մեծ ռիսկի են ենթարկվում, իսկ ամերիկյան անձնագրի կամ ԱՄՆ-ի հետ կապերի ցուցադրումն ինքնին կարող է ձերբակալման պատճառ դառնալ»,-ընդգծել է դիվանագիտական ներկայացուցչությունը:

bottom of page