top of page

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ, ԵՐԵԿՈՅԱՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՄ՝ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ 80 ՄԻԼԻՈՆՈՎ ԻՆՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԳՆԵԼ

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 25, 2024
  • 1 min read
ree

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ցնցել աշխարհը՝ կիրառելով «գերժամանակակից բարձր տեխնոլոգիաներ»՝ քաղաքի ձնամաքրման և սանմաքրման ոլորտում. ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Էդուարդ Հայրումյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։ 

«Լուսանկարներում հարգարժան մարդկանց ու «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մյուս բոլոր բանվորներին խոնարհումս։

Տիգրա՛ն Ավինյան, երեկոյան տեսանյութով կներկայացնեմ, թե ինչպիսի սարքավորումներ կարելի էր գնել աղբահանության հիմնարկի բոլոր աշխատակիցների համար 80 միլիոն դրամով՝ դե էն 80 միլիոնով էլի, որ մի օրվա Ձեր երդմնակալության արարողության վրա եք ծախսել։

ree

Լուսանկարներն արված են այսօր՝ 25.01.2024թ., ժամը 10:30-ին՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում»։


1/2939
bottom of page