top of page

Եղանակը` Հայաստանում

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 27, 2024
  • 1 min read
ree

Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 27-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց Ձորում` ինտենսիվ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։


Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, 28-ի գիշերը նույնքան կնվազի։


Երևանում հունվարի 27-ին սպասվում է ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում հունվարի 27–ի ցերեկը կլինի -1...+1 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 1-3 աստիճան ցուրտ։

bottom of page