top of page

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողը Այնթափից էր, երաժիշտ էր. դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել (ֆոտո)

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 14, 2024
  • 1 min read
ree

Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթափ գյուղից էր, դժբախտ դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Այնթափի վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը:

ree

«Բենիամինը արդեն զորացրվում էր, նրա զորացրման օրն է դեպքը եղել, ասել են սարից իջի, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ, այլ մանրամասներ էլ չեն ասում, որ իմանանք՝ ոնց է եղել: Շատ լավ երեխա էր, երաժիշտ էր, դհոլ էր նվագում, երգում էր, այսօր էլ պետք է զորացրվեր»,- պատմեց նա: 

ree

Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր եւ եղբայր:

1/2939
bottom of page