top of page

Բռնություն` շտապօգնության բժշկի նկատմամբ, երբ իր մասնագիտական պարտքն էր կատարում

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 13, 2024
  • 1 min read
ree

Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական։ Բուժառուների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են։ Այս խնդիրների հանդեպ մեր մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական»,- գրել է Անահիտ Ավանեսյանը։


Նա հայտնել է, որ բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։

1/2946
bottom of page