Ադրբեջանում ռազմագերիների հարցերով պետական հանձնաժողովի նոր քարտուղար է նշանակվել
- Lilit

- Jul 9, 2024
- 1 min read

Ադրբեջանում ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նոր քարտուղար է նշանակվել, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պետական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում նշանակվել է Ախմեդով Գազանֆար Ռովշան օղլուն։
Նշվում է, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր թոշակի անցած Իսմայիլ Ախունդովը։




















