top of page

Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները հաջող են անցել, կողմերը մոտեցել են գործարքի կնքմանը․ Թրամփ

  • Writer: Lilit
    Lilit
  • 41 minutes ago
  • 1 min read


Միջուկային թեմայով Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները հաջող են անցել, կողմերը մոտեցել են գործարքի կնքմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Շատ լավ բանակցություններ են ընթանում։ Կարծում եմ՝ այսօր Իրանի հետ լավ արդյունքներ ունենք։

Մենք կրկին կհանդիպենք հաջորդ շաբաթվա սկզբին։ Նրանք շատ ավելի պատրաստ են գործել, քան մեկուկես տարի առաջ, կամ նույնիսկ մեկ տարի առաջ»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։

bottom of page