top of page

Վաղն առավոտյան պայքարի մասնակիցները կլինեն Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց

  • Writer: Lilit
    Lilit
  • May 29, 2024
  • 1 min read
ree

Վաղն առավոտյան պայքարի մասնակիցները կլինեն Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ։

Այդ մասին ասաց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Առավոտյան ժամը 11։00-ին  տեղի է ունենալու կառավարության նիստ։ Դրանից առաջ՝ 10։30-ին  պայքարին միացած քաղաքացիները հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և պահանջը ներկայացնելու նպատակով։

«Այս մարդու որդին (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) մեր երկրում պետք է հանգիստ չունենա։ Վաղը շատ կարևոր օր է։ Պետք է մտնենք հրապարակ, ներկա լինենք հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք»,- ասաց Սրբազանը:

1/2940
bottom of page