Վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին. Հարվածել էր որովայնին
- Lilit

- Jul 8, 2024
- 1 min read

Հուլիսի 5-ի ժամը 17.26-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած վերք» ախտորոշմամբ 64-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց ոստիկանության Նաիրիի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նաիրիի բաժնի ոստիկանները պարզել են, որ Նոր Հաճնի շենքերից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով հարվածներ է հասցրել 31-ամյա հարևանը: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:




















