«Հարցերի և բողոքների դեպքում գալ Խորենացի 158»․ Պարեկային ծառայությանը նոր շենք են հատկացրել
- Lilit

- Feb 6
- 1 min read

ՆԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․
«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Պարեկային ծառայության գլխավոր վարչությունն այսուհետ կգործի Խորենացի 158 հասցեում՝ ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։
ՆԳՆ բարեփոխումների համատեքստում առանցքային է համարվում հանրությանը մատուցել քաղաքացիակենտրոն և բարձրորակ ծառայություններ։
Նորակառույց համալիրը տեխնիկապես վերազինված է և ապահովված քաղաքացիների սպասարկման համար հարմարավետ պայմաններով։
Հարգելի՛ քաղաքացիներ, Պարեկային ծառայության գործունեության շրջանակում հարցերի և բողոքների դեպքում խնդրում ենք մոտենալ ք․ Երևան, Խորենացի 158 հասցե»։




















