top of page

Կառավարությունը կրկին երկարաձգեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • May 15
  • 1 min read

Կառավարության այսօրվա  նիստում փոփոխություն է կատարվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ որոշման մեջ՝ երկարաձգելով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։

Ըստ այդմ՝ 2025 թվականի մայիս ամիսը ներառյալ կշարունակվի ամսական 300.000 դրամի չափով դրամական աջակցություն տրամադրելը այն ընտանիքներին, որոնց հարազատները համարվում են անհայտ կորած մինչև  անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Նոր որոշմամբ նախատեսվում է այդ ընտանիքների համար սոցիալական աջակցության ժամկետի երկարաձգում, ինչի համար անհրաժեշտ 12.6 մլն դրամը կտրամադրվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային վերաբաշխումների հաշվին։

1/2942
bottom of page