top of page

Դիմում եմ Արմինե Մելիքսեթյանի կարգապահական հեռացման հարցի քննարկման նպատակով. Արամ Վարդևանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 3
  • 1 min read
ree

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



«Քրեական իրավունքը և քրեական դատավարության իրավունքը խախտող և արժեզրկող անձը չի կարող լինել փաստաբանական համայնքի անդամ: Նման անձը չի կարող հավակնել դառնալու փաստաբանական համայնքի անդամ: Կարծում եմ ժամանակն է այլևս այս հարցը համալիր կերպով քննարկելու և դեպքերին պատշաճ գնահատական տալու:



Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության



1) դրսևորել է բարեկիրթ վարքագիծ, թե ոչ,



2) բարձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե ոչ: Եթե այս հարցերի պատասխանը բացասական են, իսկ կարծում եմ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով: Ակնկալում եմ, որ Փաստաբանական ակադեմիայի խորհուրդը կդիտարկի հրապարակավ ներկայացրած սույն դիմումը և համապատասխան ընթացք կտրվի դրան»,- գրել է Վարդևանյանը: 





Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։

1/2937
bottom of page