Նիկոլ Փաշինյանը բոյկոտեց Անդրանիկ Քոչարյանի ելույթը, թեև վերջինս ներողություն խնդրեց
- Lilit

- 1 hour ago
- 1 min read

Անախորժ իրավիճակ էր առաջացել և մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրեց. «Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ-ում 2026 թ բյուջեի քննարկման ժամանակ հանձնաժողովի անունից ունեցած ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ենթադրում եմ, որ իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե՛ կառավարությանը, թե՛ մեր գործընկերներին»,– հավելեց նա։
Նա հայտարարեց, որ քարտուղարությունն ավելի ուշադիր պետք է լինի, որ եթե ելույթ ունեցողից հետո անմիջապես ինքը պետք է ելույթ ունենար, գոնե պետք է զգուշացնեին որ դահլիճը չլքեր. «Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք»,- ասաց Քաչարյանը՝ շեշտելով, որ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին է ուղղված իր խոսքը։
Նշենք, որ Այսօր ԱԺ–ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն անակնկալ ընդմիջվեց 20 րոպեով, որովհետև դահլիճում չէր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն այդ պահին պիտի զեկույցով հանդես գար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն միանգամից հայտարարեց ընդմիջում։
Նշենք, որ դահլիճում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ էր արձագանքել Անդրանիկ Քոչարյանի բացակայությանը։ Տեսանյութում երևում է, որ Անդրանիկ Քոչարյանը մեղայականով մոտենում է վարչապետին, սակայն վերջինս հանդիմանանքով է խոսում և լքում է դահլիճը՝ բոյկոտելով Անդրանիկ Քոչարյանի ելույթը։




















