top of page

«Ինչո՞ւ եք այդքան արհամարհում մեր նահատակներին ու նրանց ընտանիքներին»․ Արման Թաթոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 24, 2025
  • 1 min read

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան եթերում դիմելով վարչապետ Փաշինյանին, ասել է հետևյալը․ «Վերջերս Ադրբեջանը գնդապետի կոչում շնորհեց Սաֆարովին, նրա համար, որ կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին։ 10 օր շարունակ ՀՀ կառավարությունից ոչ մի արձագանք։ Սա վիրավորանք է հայ ժողովրդի նկատմամբ, մինչդեռ Փաշինյանը գնում է ՌԴ ու այնտեղից գովեստի խոսքեր ձոնում Ալիևին, նրա համար, որ տվել է երկու կանեստր բենզին ու կասկածելի որակի մի քանի պարկ ցորեն։ Ես հարց ունեմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյա՛ն, ինչո՞ւ եք դուք այդքան արհամարհում մեր նահատակներին ու նրանց ընտանիքներին, որ անգամ չեք համարձակվում նրանց անունից հարցեր բարձրացնել կամ պաշտպանել նրանց իրավունքները»։

1/3148
bottom of page