top of page

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748 պատահար

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 30, 2025
  • 1 min read

Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շարունակում է ուժեղացված հսկողությունն ու խիստ վարչարարությունը։

Միայն վերջին 3 օրում պարեկային ծառայողները ստուգման են ենթարկել 5131 տրանսպորտային միջոց, որոնցից 550-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ոչ ձմեռային անվադողերով, ինչպես նաև սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով երթևեկելու համար։

Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748 պատահար, որոնց գերակշիռ մասը նյութական ելքով են եղել։ Նշված պատահարների մասնակից 1454 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 28-ի անվադողերն են եղել ամառային։

Պարեկային ծառայության աշխատակիցները համագործակցում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առկա մերկասառույցի և անհրաժեշտ մաքրման աշխատանքների անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրում գործընկերներին։

ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է։

1/3148
bottom of page