«Անիծվես դու, քո յոթը պորտով անիծվես». անհետ կորած զինծառայողի մայր
- Lilit

- Jan 18
- 1 min read

Չարենցավանի եկեղեցու բակում, որտեղ այսօր կեղծ պատարագ էր կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատերազմում անհետ կորած զինծառայող Վարուժան Իսրայելյանի մայրը` տիկին Ասյան զայրացած արձանագրեց. «Այս եկեղեցու զանգը կախել է իմ տեգոր տղան, որ Նիկոլի թեթև ձեռքով 2020 թվականին Հադրութում զոհվել է: Այս պահին հուղարկավորված է Կապանում` Հարությունյան Զորիկ: Ես ամեն ինչ փաստացի եմ ասում: Դու ո՞նց ես եկել, այն եկեղեցին մտել, որի զանգն էդ անմեղ երեխեն էր կախել; Դու էսօր եկել ես` էդ է՞լ պղծես, ստոր, անիծվես դու, քո յոթը պորտով անիծվես, մեկ ա, որ եկեղեցին էլ գնաս, քո մեղքերն այնքան շատեն, չես մաքրվելու»:




















