top of page

Սատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 28
  • 1 min read

Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար, ինչն անչափ կարևոր է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին հայտարարել է կառույցի նախագահ Պետրա Բայրը։

ԵԽԽՎ նախագահը, դիմելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, նշել է, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։

«2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար, ինչն անչափ կարևոր է մեզ համար»,-ասել է Պետրա Բայրը։

Նրա բնորոշմամբ՝ այս կարևոր քայլը համընկնում է նաև մեկ այլ կարևոր ուղենիշի հետ, քանի որ Հայաստանն այս տարի նշում է Եվրոպայի խորհրդին անդամակցելու 25-ամյակը։

«Մեծ ակնկալիքով սպասում ենք՝ տեսնելու այս առաջընթացի շարունակությունը և վստահեցնում ենք, որ ԵԽԽՎ-ն սատարում է Ձեզ (խմբ․՝ խոսքն ուղղված է ՀՀ ԱԳ նախարարին)»,-ընդգծել է ԵԽԽՎ նախագահը։

1/3147
bottom of page