top of page

«Տաշած քարը» գետնին չմնաց․ «Հրապարակ»

  • 2 days ago
  • 1 min read

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Մենք գրել էինք, որ մարտի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետի օգնականի պաշտոնից ազատել է Յուրա Բազինյանին` իր դիմումի համաձայն։ Բազինյանը Նիկոլ Փաշինյանի ու Հայկ Ղալումյանի մանկության ընկերն է։

 

Բազինյանը վերջին երեք տարիներին նաեւ Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է եղել:

 

Մեզ թվում էր` նա որոշել է կենտրոնանալ ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա, քանի որ կարեւոր ընտրական փուլ ենք մտել, սակայն պարզվում է «տաշած քարը գետնին չի մնում»` Յուրա Բազինյանը նշանակվել է ՀԷՑ-ի «Աղստև» մասնաճյուղի տնօրենի խորհրդական։

 

Սամվել Կարապետյանից խլելուց հետո ՀԷՑ-ր դարձել է ՔՊ-ական, իշխանական գործազուրկ կադրերին աշխատանքի տեղավորման գործակալություն, այն էլ` բարձր աշխատավարձերով։

1/3276
bottom of page