top of page

Ինչով է այլընտրանքային բուժումը սպառնում վատթարացնել կրծքագեղձի քաղցկեղի կանխատեսումը. գիտնականների արձագանքը

  • 9 hours ago
  • 1 min read


Նոր, լայնածավալ հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Եյլի համալսարանիան առընթեր բժշկական դպրոցի կայքում, ցույց է տվել, որ կրծքագեղձի քաղցկեղի այլընտրանքային բուժումների օգտագործումը հղի է բուժառուների ավելի ցածր կենսակայունությամբ։

Կրծքագեղձի քաղցկեղից տառապող ավելի քան 2,1 միլիոն կանանց տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այսպես կոչված լրացուցիչ և այլընտրանքային բժշկության (CAM) օգտագործողները ստանդարտ բուժում ստացող բուաժռուների համեմատ ողջ մնալու ավելի վատ ցուցանիշներ են ունեցել։

Խոսքն այնպիսի մոտեցումների մասին է, որոնց թվին են դասվում սննդային հավելումները, մեդիտացիան, յոգան, ասեղնաբուժությունը և այլ ոչ բժշկական մեթոդներ։ Կարևոր է, որ հետազոտությունը չի պնդում, թե վերոնշյալ մեթոդներն ինքնին վնասակար են։

Խնդիրն այն է, որ նման այլընտրանքային բուժման եղանակներին դիմած բուժառուներն ավելի հաճախ հրաժարվում են կամ հազվադեպ են դիմում ապացուցված ապաքինման եղանակներին, մասնավորապես՝ վիրահատական միջամտության, քիմիաթերապիային, ճառագայթային թերապիային կամ հորմոնալ թերապիային։

Արդյունքում, հենց ստանդարտ բուժման նման կրճատումը կամ ուշացումն է պայմանավորում ավելի վատ կանխատեսումներ։ Օրինակ, այլընտրանքային թերապիաներ օգտագործող բուժառուների հինգ տարվա կենսակայունության մակարդակը անհամեմատ ավելի ցածր էր, քան ավանդական թերապիա ստացողներինը։

Կրծքագեղձի քաղցկեղը ամենաշատ հետազոտված ուռուցքաբանական հիվանդություններից մեկն է, և վերջին տասնամյակներում կենսակայունության մակարդակը զգալիորեն բարելավվել է վաղ հայտնաբերման և թիրախային թերապիաների մշակման շնորհիվ: Սակայն նման մեթոդներից հրաժարվելը՝ հոգուտ այլընտրանքային մոտեցումների, կարող է չեզոքացնել այդ նվաճումները։

Կարևոր է ըմբռնել տարբերությունը. ժամանակակից բժշկությունը հնարավորություն է ընձեռում լրացուցիչ թերապիաներ կիրառել, օրինակ՝ սթրեսը նվազեցնելու կամ կյանքի որակը բարելավելու համար: Ընդսմին, դրանք հիմնական բուժման լրացում, այլ ոչ թե դրա փոխարինող են համարվում:

1/3276
bottom of page