Պարտվեցինք, որովհետև պատճառը հերոսների ներուժը գրագետ ու նպատակային կառավարելու անընդունակության մեջ էր. Սենոր Հասրաթյան
- 2 days ago
- 1 min read

Ուղիղ 10 տարի առաջ այս օրն Արցախում նորից պատերազմ էր, որը մեր ժողովրդի հիշողության մեջ ամրագրվեց որպես Ապրիլյան քառօրյա առճակատում, գրել է Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը։
Նրա խոսքով՝ 2016-ին մենք հակառակորդին պարտադրեցինք հերթական զինադադար՝ շնորհիվ Ռոբերտ Աբաջյանների։
«2020-ի 44-օրյա պատերազմում էլ մենք ունեինք հերոս զավակներ՝ հանձին Տարոն Անդրեասյանների, բայց... պարտվեցինք...
Պարտվեցինք, որովհետև մեր երեկվա և այսօրվա հաջողության ու անհաջողության պատճառը ոչ թե հերոս զինվոր ունենալու կամ չունենալու, այլ, նախևառաջ, այդ հերոսների ներուժը գրագետ ու նպատակային կառավարելու անընդունակության մեջ էր...
Ռոբերտների ու Տարոնների պակաս հայ ժողովուրդը երբեք չի զգացել և չի զգալու, մեր խնդիրը Ռոբերտներին ու Տարոններին արժանավայել առաջնորդներ ունենալն է»,- նշել է Հասրաթյանը։




















