Ես «Դիմադրության» շարժման պարտությունը համարում եմ իմ անձնական պարտությունը. Արամ Վարդևանյանը՝ մանդատը վայր դնելու որոշման մասին
- 2 days ago
- 1 min read

Ես «Դիմադրության» շարժման պարտությունը համարում եմ իմ անձնական պարտությունը: Այս մասին Tete A Tete-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Արամ Վարդևանյանը:
«Եվ դրանից հետո ես ուղղակի հասկացա, որ այդ պարտության համար ես պետք է պատասխանատվություն կրեմ: Պատասխանատվություն կրելու ձևերից մեկը մանդատը վայր դնելն էր և հրաժարական տալն էր: Դա իմ անձնական որոշումն է եղել»,-ասել է Վարդևանյանը:




















