top of page

«Թույլ մի տուր, որ հայրենիքդ դարձնեն մանրադրամ». Զաքարյան

  • 4 hours ago
  • 1 min read

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը կոչ է անում ակտիվ մասնակցել ընտրություններին.

«Մասնակցի՛ր, քվեարկի՛ր, մաքո՛ւր եղիր խղճիդ առջև: Գոնե այդ կերպ թույլ մի տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ:

Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվածում:

Վստահաբար եմ ասում ձեզ: Ցանկացած մակարդակում, ցանկացած թշնամի  ավելի մեծ հարգանք ունի իր դեմ պայքարողների, քան անտարբեր չեզոքություն պահողների նկատմամբ:

Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ ներկայիս կործանարար ընթացքը: Ապավինիր ուժի ու արժանապատվության հաղթանակներին, ոչ թե թուլացնող ու նվաստացնող պարտություններին»:

1/3396
bottom of page