Երևի իշխանությունն ինքն էլ արդեն բռնվածների հաշիվը կորցրել է, բայց դա չի խանգարում ապօրինությունների շարքը շարունակել. Աբրահամյան
- 4 days ago
- 1 min read

Նախընտրական և հետընտրական փուլերում այնքան մարդ են բռնել, որ միանգամից չենք էլ ֆիքսում, թե ում և երբ են կալանավորել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պարզվում է՝ Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ևս կալանավորված է։ Թե ինչու՝ ոչ ոք չգիտի։
Երևի բոլորի «պատճառաբանության» հիմքում մեկ բան է դրված՝ ռեժիմին պետք է եղել, կալանավորել են։
Երևի իշխանությունն ինքն էլ արդեն բռնվածների հաշիվը կորցրել է, բայց դա չի խանգարում ապօրինությունների շարքը շարունակել»։




















