top of page

Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից

  • 1 hour ago
  • 1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Երեխաներն արևից հատուկ պաշտպանության կարիք ունեն: Նրանք աճի դինամիկ վիճակում են և ավելի քան մեծահասակները, ընկալունակ են շրջակա միջավայրի սպառնալիքների նկատմամբ:


Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից


- Սահմանափակե՛ք ցերեկային ժամերին արևի տակ գտնվելու ժամանակը. արևի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթները սովորաբար առավել ուժեղ են կեսօրին մոտ՝ մի քանի ժամ, ու ավելի թույլ են վաղ առավոտյան և ուշ կեսօրին/երեկոյան: Հնարավորինս սահմանափակե՛ք հատկապես 11-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում արևի տակ գնտվելը:


- Ուշադրություն դարձրե՛ք ՈՒՄ ճառագայթման ինդեքսին. հատուկ ուշադրություն դարձրեք արևից պաշտպանության միջոցների կիրառմանը, երբ կանխատեսվում է ՈՒՄ ճառագայթման ինդեքսի միջին կամ բարձր մակարդակ:


- Պաշտպանվե՛ք արևից. աշխատե՛ք գտնվել ստվերում, երբ ՈՒՄ ճառագայթներն առավել ուժեղ են, բայց հիշե՛ք, որ ծառերի, հովանոցների կամ ծածկերի ստվերները չեն ապահովում ամբողջական պաշտպանություն արևից:


- Երեխային հագցրե՛ք արևապաշտպան հագուստ․ լայն եզրով գլխարկ՝ աչքերը, ականջները, դեմքը և պարանոցի հետևի հատվածը պաշտպանելու համար, խիտ գործվածքով, ազատ և բաց գույների հագուստ, որը ծածկում է ձեռքերն ու ոտքերը:


- Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք. լողալուց, խաղալուց կամ բացօթյա զբոսանքից առաջ մաշկի բաց հատվածներին առատորեն քսեք լայն սպեկտրի, շատ բարձր արևապաշտպան գործոնով (SPF) քսուք:


- Խմեք բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե ծարավ չեք զգում. շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև օգնում է պահպանել օրգանիզմի բնականոն աշխատանքը։


- Խուսափե՛ք, առավել ևս դեռահասները, արհեստական արևայրուքի լամպերից և սրահներից. արհեստական արևայրուքի սարքերը վնասում են մաշկն ու անպաշտպան աչքերը։ Ցանկալի է իսպառ խուսափել դրանց օգտագործումից»։

1/3488
bottom of page