top of page

«Էրդողանը մահացել է»․ հոդվածը ձերբակալությունների պատճառ է դարձել Թուրքիայում

  • 3 days ago
  • 1 min read

Թուրքիայում երեք լրագրող է ձերբակալվել այն բանից հետո, երբ Aydin Denge թերթը հրապարակել է «Էրդողանը մահացել է» վերնագրով նյութ։ Այս մասին հայտնում է OdaTV-ն։ Թերթի սոցիալական ցանցերում տարածված…

Թուրքիայում երեք լրագրող է ձերբակալվել այն բանից հետո, երբ Aydin Denge թերթը հրապարակել է «Էրդողանը մահացել է» վերնագրով նյութ։ Այս մասին հայտնում է OdaTV-ն։


Թերթի սոցիալական ցանցերում տարածված հրապարակման վրա գրված է եղել «Էրդողանը մահացել է», մինչդեռ հղումով բացվող նյութում խոսքը ոչ թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այլ Գյուլշեն Էրդողան անունով քաղաքացու մահվան մասին էր։


Դատախազությունը հետաքննություն է սկսել հանրությանը մոլորեցնող տեղեկություն հրապարակայնորեն տարածելու հատկանիշներով։


OdaTV-ի տվյալներով՝ ձերբակալվել են թերթի ներկայացուցիչ Էմին Այդընը, գլխավոր խմբագիր Յեշիմ Ուլքենը և թղթակից Իսլամ Քելեշը։

bottom of page