top of page

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին, բացի Փաշինյանից, կմասնակցեն նաև Ալիևն ու Էրդողանը

  • 1 hour ago
  • 1 min read

Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարներ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Կազմակերպության անդամ պետությունների (Ռուսաստան, Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Պակիստան, Տաջիկստան և Ուզբեկստան) ղեկավարներից բացի, հանդիպմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը, Տոգոյի վարչապետ Ֆոր Գնասինգբեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը, Վիետնամի փոխնախագահ Վո Թհի Ան Շուանը և Եգիպտոսի փոխվարչապետ Հուսեյն Իսան։

Մասնակիցները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգերի արդիական հարցերը, ՇՀԿ-ի հետագա զարգացման առաջնահերթ ոլորտները, ինչպես նաև քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, թվային, բնապահպանական, մշակութային և մարդասիրական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։

Հանդիպումից հետո կստորագրվի կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագիր, ինչպես նաև բազմակողմանի համագործակցության հետագա ամրապնդմանն ու գործունեության կատարելագործմանը ուղղված փաստաթղթեր և որոշումներ։

Կընդունվեն նաև պետությունների ղեկավարների մի շարք թեմատիկ հայտարարություններ։

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ընդլայնված գագաթնաժողովում տեղի կունենա մտքերի փոխանակում ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի կենտրոնական համակարգող դերի ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացման խթանման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովը տեղի կունենա Բիշկեկում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

bottom of page