top of page

New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն

  • Writer: Lilit
    Lilit
  • May 11, 2024
  • 2 min read
ree

Այսօր «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչում ելույթ կունենա 26 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ New-York Times-ը նշել է 5 մասնակիցների անուններ, ովքեր հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունեն՝ ըստ եվրոպական բուքմեյքերական գործակիցների եւ առցանց չաթերի։


«Europapa» երգով Նիդեռլանդները ներկայացնող Յոստ Քլայնը դարձել է այս տարվա ամենաքննարկվող արտիստներից մեկը։

Քլայնն իր հայրենի երկրում աստղ է, ով համատեղում է փոփ երաժշտությունը գերարագ բիթերի հետ: Իր «Europapa» երգում նա խոսում է անդրմայրցամաքային ճանապարհորդության մասին, որը նաեւ հարգանքի տուրք է իր ծնողներին, որոնց նա կորցրել է դեռ երիտասարդ ժամանակ։

Բայց արդյո՞ք Քլայնը կհայտնվի եզրափակիչում: Ուրբաթ օրը նա չի կարողացել ներկայանալ փորձին։ Կարճ ժամանակ անց «Եվրատեսիլը» կազմակերպող Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն է տարածել, որ «հետաքննում է միջադեպը», որը կապված է հոլանդացի արտիստի հետ։ Քլայնը «չի ներկայանա փորձին, մինչեւ հաջորդ ծանուցումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Իսրայել

Խաղադրույքների ագրեգատոր Oddschecker-ի տվյալներով, մինչեւ ուրբաթ երեկո իսրայելցի Էդեն Գոլանը բարձրացել է եվրոպական բուքմեյքերների վարկանիշային աղյուսակում եւ հաղթելու ամենամեծ հնարավորություններով գրավել երկրորդ տեղը։

Սա տեղի է ունենում պաղեստինամետ խմբերի եւ «Եվրատեսիլի» որոշ երկրպագուների կողմից ամիսներ շարունակ իրականացվող արշավից հետո, որոնք պահանջում էին, որպեսզի «Եվրատեիլի» կազմակերպիչներն արգելեին Գոլանին մասնակցել մրցույթին Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների պատճառով:

Այս լարվածությունը ակնհայտ էր երկրորդ կիսաեզրափակիչում Գոլանի ելույթի ժամանակ, երբ հանդիսատեսից ոմանք նրան սուլում էին, իսկ մյուսները փորձում էին ծափահարություններով խեղդել այդ սուլոցները:

Գոլանի երգն ի սկզբանե կոչվում էր «Հոկտեմբերյան անձրեւ»՝ ակնհայտ հղում անելով Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումներին: Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ երգի անվանումը եւ որոշ բառեր չափազանց քաղաքական են, եւ Իսրայելի կողմին խնդրել է փոխել դրանք: Գոլանը վերջնական տեսքի է բերել երգը, որն այժմ կոչվում է «Hurricane»:

Իռլանդիա

Bambie Thug-ի «Doomsday Blue» երգի մռայլ տեսարանը, ինչպես նաեւ՝ երգչուհու բացահայտ պաղեստինամետ դիրքորոշումը եւ Իսրայելի` «Եվրատեսիլին» մասնակցելու վերաբերյալ քննադատությունը գրավել են սոցցանցերում իռլանդացի մասնակցի երկրպագուներին:

«Եվրատեսիլի» կազմակերպիչները արտիստներին արգելում են քաղաքական մեկնաբանություններ անել բեմի վրա՝ ասելով, որ մրցույթը կոչված է միավորելու, ոչ թե պառակտելու: Բայց իռլանդացին, որի իսկական անունը Բեմբի Ռեյ Ռոբինսոն է, փորձարկել է այս կանոնները: Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսին Bambie Thug-ն ասել է, որ «Եվրատեսիլը» պահանջել է, որ իր զգեստներից հանվեն պաղեստինամետ կարգախոսները: Հինգշաբթի օրը արտիստը Instagram-ում գրել է՝ «իմ սիրտն ու աղոթքները Պաղեստինի ժողովրդի հետ են»:

Խորվաթիա

Եթե ​​հավատանք բուքմեյքերներին, ապա խորվաթական BabyLasagna-ն իր «Rim TimTagi Dim»-ով այս տարվա հաղթողի ամենահավանական թեկնածուն է:

Երգը սկսվում է նրանով, որ Baby Lasagna-ն (իսկական անունը Մարկո Պուրիշիչ) երգում է մորը, որ ինքը «հիմա մեծ տղա է» եւ ցանկանում է թողնել իր ընտանիքի գյուղը և գնալ քաղաք:

Վերջերս տված հարցազրույցում Պուրիշիչն ասել է, որ թեեւ երգը կարող է մի փոքր ծիծաղելի թվալ, այն նաեւ լուրջ փորձ է ուշադրություն հրավիրելու Խորվաթիայում երիտասարդների արտագաղթի շարունակական խնդրի վրա:

Ուկրաինա

Այս տարվա ֆավորիտների թվում են նեւ Ալյոնա Ալյոնան եւ Ջերի Հեյլին, որոնք ներկայացնում են Ուկրաինան: Նրանք կատարում են «Թերեզա եւ Մարիամ» երգը, որը հիշատակում է Մայր Թերեզային եւ Մարիամ Աստվածածնին:

Վերջերս տված հարցազրույցում Հեյլը (իսկական անունը Յանա Ալեքսանդրովնա Շեմաեւա) ասել է, որ «Եվրատեսիլը» կարեւոր հնարավորություն է ուշադրություն հրավիրելու երկրի ծանր վիճակի վրա: «Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք դեռ նրանց օգնության կարիքն ունենք»,-նշել է նա:

1/2940
bottom of page