top of page

Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • May 15, 2024
  • 1 min read
ree

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն աշխատանքից ազատվել է քաղաքական պատճառներով։

Բժիշկ Գևորգ Թամամյանը, ով Դանիելյանի հետ ազատման դիմում է գրել, ուղիղ եթերում հայտարարեց, որ Դանիելյանն օրեր առաջ Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել ու ողջագուրվել է Սրբազանի հետ։

«Բնական է, դա ցնցումներ է առաջացրել մեր բարձրագույն՝ այսպես կոչված ղեկավարության մոտ ու, ենթադրում եմ, դրանից հետո Առողջապահության նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ հարցը լուծել ու պարոն Դանիելյանին ազատել»,- ասաց Թամամյանը։

1/2940
bottom of page