top of page

Վաղվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 2, 2024
  • 1 min read

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում:

Մասնավորապես՝  Խանջյան փողոցի հ.29/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:Ռուբինյանց փողոցում ՝ Ռուբինյանց- Ռայնիսի փողոցների խաչմերուկից մինչև Ռուբինյանց փողոցի հ.23 հասցե երթևեկելի մասի երկու կողմերում կարգելվի 3.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ»:

1/3147
bottom of page