top of page

Գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել Հարավչինական ծովում

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 8, 2024
  • 1 min read
ree

China National Offshore Oil Corporation-ը Հարավչինական ծովում հայտնաբերել է բնական գազի խոշոր հանքավայր՝ ավելի քան 100 միլիարդ խորանարդ մետր պաշարով, հաղորդում է South China Morning Post-ը։

Հանքավայրը հայտնբերվել է հունիսին, իսկ օրեր առաջ Չինաստանի իրավասու մարմիններն ավարտել են ընկերության ներկայացրած հայտի դիտարկումն ու գրանցել են հանքավայրը, որի տվել են Lingshui 36-1 անվանումը։

Գազի նոր հանքավայրը գտնվում է Հայնան կղզուց հարավ-արևելք։ Այս հատվածում ծովի միջին խորությունը հասնում է 1,5 հազար մետրի, իսկ գազատար ավազանը գտնվում է ծովի հատակից 210 մ խորության վրա։

Չինաստանը բնական գազի խոշորագույն ներկրողն է աշխարհում։ Միայն 2023 թվականին Չինաստանը գնել է  120 միլիոն տոննա կապույտ վառելիք՝ վճարելով  64,3 միլիարդ դոլար։

1/2939
bottom of page