Երևանում բեռնատարը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշների վրա
- Lilit
- Sep 25, 2024
- 1 min read

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 80-ամյա Իաշվիլի Ջեմալին, իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի համընթաց գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշին և դրանց վրայով մոտ 25 մետր առաջ ընթացել։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Բեռնատարը բարձված է եղել օղիով, որը Արմավիրից տեղափոխվում էր Վրաստանի Հանրապետություն։