top of page

OVIO-ն գործարկեց նոր «All in» փաթեթը 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 1, 2024
  • 1 min read
ree

OVIO-ն հայտարարեց նոր «All in» ամենը մեկում փաթեթի մեկնարկի մասին, որին միանալու դեպքում բաժանորդները ծառայությունները կստանան 3 ամիս  50% զեղչով՝ 4950 դրամով:



Փաթեթը ներառում է՝



• Մինչև 300 Մբ/վ արագությամբ տան ինտերնետ


• 182 հեռուստաալիք


• 25,000 ֆիլմեր և սերիալներ Wink TV հարթակում


• Wi-Fi 6 գերհզոր սարք


• ֆիքսված հեռախոսակապի 700 րոպե խոսելաժամանակ



Նոր «All in» փաթեթի շրջանակում թվային հեռուստատեսության ծառայությունը մատուցվում է ժամանակակից Wink TV և օնլայն կինոթատրոն հարթակով։ Վերջինս  ապահովում է բազմաժանր TV ալիքներ, ավելի քան 50,000 ֆիլմեր և սերիալներ, բազմազան ժամանցային և ուսուցողական բովանդակություն թե մեծերի, թե փոքրերի համար։ Wink TV-ն բացառիկ հնարավորություն է տալիս ներառված հարուստ բովանդակությունը մեկ օգտահաշվով դիտել միաժամանակ 5 ցանկացած սարքով՝ սմարթ հեռուստացույցով, սմարթֆոնով, պլանշետով կամ պարզապես բրաուզերի միջոցով մուտք գործելով wink.am կայք: Հատկանշական է, որ Wink TV և օնլայն կինոթատրոն հարթակից կարելի է օգտվել ցանկացած վայրում՝ պարզապես ունենալով ինտերնետ կապ որևէ մատակարարից։



«OVIO-ի նոր «All in» փաթեթը հարմար է, որովհետև ստեղծված է տան համար նախատեսված բոլոր թվային ծառայությունները մեր բաժանորդներին հասանելի դարձնելու նպատակով։  Այն նաև խնայելու շատ լավ հնարավորություն է տալիս, քանի որ բոլորը մեկում ծառայություններն էական ավելի մատչելի են, իսկ մինչև նոյեմբերի 30-ը ծառայություններին միանալու դեպքում կգործի 50% զեղչ բաժանորդագրության առաջին 3 ամիսների ընթացքում։ Մենք միշտ ձգտում ենք առաջարկել նորարարական և հարմարավետ լուծումներ՝ միաժամանակ ապահովելով մատչելիություն և բարձր որակ։ OVIO-ն շարունակում է զարգացնել իր ծառայությունները՝ մեր օգտատերերին առաջարկելով ոլորտի լավագույն փորձը»-նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ ֆարամազյանը։



«All in տարեկան III» փաթեթի շրջանակում առաջին 3 ամսում 9900 դրամ ամսավճարի փոխարեն 4950 դրամով օգտվելու հնարավորությունը կգործի «Բացահայտի՛ր նորովի» հատուկ առաջարկի շրջանակում մինչև նոյեմբերի 30-ը բաժանորդագրվելու դեպքում։

bottom of page