top of page

Իրանից բոլոր թռիչքները չեղարկվել են

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 6, 2024
  • 1 min read
ree

Իրանի բոլոր օդանավակայաններից թռիչքները չեղարկվել են կիրակի ժամը 21:00-ից մինչև երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 06:00-ն, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին:

Որպես պատճառ նշվել են «գործառնական սահմանափակումները»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Իրանի կառավարությունը երկրի տարածքում գտնվող օդանավակայանների աշխատանքը դադարեցրել էր նաև հոկտեմբերի 1-ին Իսրայելին հասցված հրթիռային հարվածներից հետո։

1/2946
bottom of page