top of page

ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյանը մանրամասներ է հայտնում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 7, 2024
  • 1 min read
ree

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:


Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

bottom of page