Ադրբեջանն ու Թուրքիան` համագործակծության նոր ճանապարհային քարտեզի մասին
- Lilit

- Nov 16, 2024
- 1 min read

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մինչև այս տարվա վերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ։
Նրա խոսքով, փաստաթուղթը պատրաստվում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Մուհամեդ Քասիմ Գյոնյուլունն ընդգծել է երկու երկրների հաջող համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ստանդարտացման ոլորտում:
Թուրքիան ադրբեջանական կողմին է տրամադրել թուրքական չափանիշները և նպաստում է այդ երկրի արդյունաբերության զարգացմանը,- նշել է նա:




















