Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու հարցում նոր հանգրվանների ենք հասել, անհամբերությամբ սպասում եմ՝ շարունակելու այդ ճանապարհը. Արարատ Միրզոյան
- Lilit

- Dec 1, 2024
- 1 min read

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ով ավարտում է լիազորությունները:
«Թանկագին Ժոզեպ Բորել, քանի որ դուք ավարտում եք ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի պաշտոնում լիազորությունները, երախտագիտությունս եմ հայտնում մեր ընդհանուր արժեքներին նվիրվածության և Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի ուժեղացնելու հանձնառության համար:
Դժվար ժամանակներ էին՝ առհելի մարտահրավերներով ու աննախադեպ ջանքեր պահանջող:
Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու հարցում մենք նոր հանգրվանների ենք հասել , անհամբերությամբ սպասում եմ՝ շարունակելու այդ ճանապարհը Կայա Կալասի հետ»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը:




















