top of page

ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների կոչը

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 9, 2024
  • 1 min read
ree

Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարությունում նշված է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա թուրք գործընկեր Յաշար Գյուլերը կիրակի հեռախոսազրույցի ընթացքում խոսել են Սիրիայում հետագա թեժացումից, ինչպես նաև ԱՄՆ ուժերի և նրանց գործընկերների համար վտանգից խուսափելու անհրաժեշտությունը։ 


Նրա խոսքով՝ երկու երկրների պաշտպանության նախարարները «քննարկել են իրադարձությունները Սիրիայում»։ Օսթինն ընդգծել է, որ «ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սիրիայում տարբեր կազմակերպությունների հայտարարություններին և գործողություններին»։ Նախարարները համաձայնել են, որ այդ խմբերը պետք է քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման քայլեր անեն, այդ թվում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար, ինչպես նաեւ հետևեն միջազգային հումանիտար նորմերին։


Օսթինը եւ Գյուլերը հաստատել են ԱՄՆ և Թուրքիայի սերտ համագործակցության կարեւորությունը՝ հետագա թեժացումը կանխելու նպատակով՝ խուսափելով որեւէ վտանգից ԱՄՆ ուժերի եւ նրա գործընկերների համար, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով։ Պենտագոնի ղեկավարը ընդունել է Թուրքիայի հիմնավորված երկյուղները անվտանգության ոլորտում և քննարկելէ ԻՊ և տարածաշրջանում թշնամական այլ խաղացողների սպառնալիքը։

1/2942
bottom of page