«Ուժեղ երկրաշարժ՝ Կարիբյան ծովում․ ցունամիի վտանգ է հայտարարվել»․ Լևոն Ազիզյան
- Lilit

- Feb 9
- 1 min read

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԿԱՐԻԲՅԱՆ ԾՈՎՈՒՄ․Երևանի ժամանակով ժամը 03:23-ին Կարիբյան ծովում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջորջթաունից 209 կմ հեռավորության վրա (Կայմանյան կղզիներ, Մեծ Բրիտանիա): Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կարիբյան ավազանի մի շարք երկրներում և կղզիներում։ Հայտարարվել է ցունամիի վտանգ՝ Կոլումբիայում, Հաիթիում, Պուերտո Ռիկոյում, Արուբա և Սաբա կղզում (Նիդերլանդներ)։




















