top of page

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 7, 2024
  • 1 min read
ree

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ի ժամը 12-ին Սևանի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 33-ամյա մի երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

1/2943
bottom of page