top of page

Ադրբեջանի ԱԳՆ–ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 6
  • 1 min read

Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Հայաստանին, իբր, ականների հետ կապված միջադեպերի պատճառով։


«Այսօր ականի հերթական պայթյունի հետևանքով Ադրբեջանի չորս քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, ծանր վիրավորվել են»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտարարել էին, որ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։

1/2943
bottom of page