Փաշինյանի քաղաքական շրջապատը փորձում է Սամվել Կարապետյանի անվան շուրջ «թալանչու» կերպար ստեղծել. «Ժողովուրդ»
- Lilit

- Aug 13
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կառավարությունում մշակվում է մանրամասն «պլան»՝ հանրային կարծիքի մեջ Սամվել Կարապետյանին որպես ՀԷՑ-ի երկարամյա «թալանչի» ներկայացնելու համար։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի քաղաքական շրջապատը նույնիսկ մոտավոր թվեր է որոշել՝ ամիսը մոտ 50 մլն դոլարի «վատնումներ» գտնել և հրապարակել՝ նպատակ ունենալով զրկել Կարապետյանին վստահությունից ու միջազգային հարթակներում նրա դիրքերը թուլացնել։ Նրանք մտադիր են «թալանի պլաստիկան» միացնել նաև Կարապետյանի մասով, որը Հայաստանում միայն բարերարություն է արել:
Այս գործընթացի ֆոնին բարերարը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան՝ հայտարարելով, որ իրեն շուրջ 508 մլն դրամի վնաս են հասցրել Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները:
Ինչ արդյունք կտա Փաշինյանի այս նախաձեռնությունը՝ դեռ վաղ է կանխատեսել։ Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հարցի մանրամասները ՀԷՑ-ում կառավարության ներկայացուցիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանից՝ հարցնելով․– Պարո՛ն Պետրոսյան, Դուք պարզե՞լ եք, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ով օրական միլիոնավոր դոլարի «թալան» է իրականացրել, և պատրաստվո՞ւմ եք առաջիկա օրերին ներկայացնել այդ թվերը։
Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց․
«Մեկնաբանություն չունեմ սրա հետ կապված։ Պաշտոնական էջերին կարող եք հետեւել, ասելիք ունենալու դեպքում՝ պաշտոնական հաղորդագրություն կտարածենք հավուր պատշաճի»»։




















